«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. Հայաստանի սահմանները ուժգին հրետակոծվում են Չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը, որի ժամկետը լրանում է այսօր, օգոստոսի 4-ին, իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում օրեցօր բարդանում է: Այդ մասին երեկ Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի շտաբից ստացած տեղեկությունների, օգոստոսի 2-ի ամբողջ օրը ադրբեջանական ռազմական հենակետերից անընդհատ հրթիռակոծվել […]