June 2, 2025

Category: Armenian media

Թշնամու ակտիվացում հյուսիս-արեւելքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Երեկ վաղ առավոտից ադրբեջանական ռազմական կազմավորումները Ղազախի եւ Թովուզի ռազմական հենակետերից հրետակոծության են ենթարկել Նոյեմբերյանի, Ւջեւանի եւ Տավուշի պաշտպանական դիրքերն ու սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդն օգտագործել է տանկեր, «Գրադ» կայանքներ եւ ծանր հրետանի։ Ավերածություններ եւ վիրավորներ են եղել Նոյեմբերյանի շրջանում։ Կեսօրվա տվյալներով, համապատասխան հրահանգ չունենալու պատճառով հայ սահմանապահները […]

Թուրքական ուղղաթիռը հետախուզական թռիչք կատարեց Հայաստանի սահմանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 14 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(427), երեքշաբթի Սեպտեմբերի 12-ին ցերեկը թուրքական բանակի մի ուղղաթիռ հայ-թուրքական սահմանի Արմավիրի շրջանի տեղամասի երկայնքով հետախուզական թռիչք է կատարել, երեկ հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Հայտնի է նաև, որ նման թռիչքները սահմանից 50 կմ շառավղով արգելված են: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական ինքնաթիռներն արդեն նման թռիչքներ էին կատարել և անգամ թուրքական […]

Ռուս-ադրբեջանական բանակցությունները անհաջող են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայում օրերս կայացած ռուս-ադրբեջանական բանակցությունները դրական են գնահատվում ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Բաքվում մամուլի ասուլիսում Ալիևը հերքեց այն հաղորդագրությունը, թե իբր Մոսկվայում կողմերը պայմանավորվել են ռուսական զորքի Ադրբեջան վերադարձի մասին: Ըստ նրա, խոսքը գնացել է միայն ռուսական […]

Երկկողմ հանդիպումը դեռևս չի տապալված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ Երեկ ժամը 16:00-ին ավարտվեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հաստատված տասնօրյա հրադադարի վերջին ժամկետը: Սակայն քաղաքական դիտորդների կարծիքով, երևի թե այն մեխանիկորեն կշարունակվի մինչև Մոսկվայում անցկացվող ԵԱՀԽ Մինսկի խմբի ոչ պաշտոնական բանակցությունների ավարտը: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպումը, որը հետաձգվեց ադրբեջանական […]

Ղասեմի-Վահան Փափազյան զրույց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Վերջինս նրան հանձնեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթիի ուղերձը: Պրն. Ղասեմին նաև հայտնեց իրանական հասարակայնության որոշ շրջանակներում առկա անհանգստությունը գոտում ռազմական հզոր ծավալման և հայկական ուժերի գործողությունների հետ կապված: Պրն. Փափազյանն իր […]

Ադրբեջանցիների համար ճամբարը կկառուցվի Իմիշլի քաղաքի մոտ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ Իրանը պատվիրակություն է ուղարկել Ադրբեջան, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների ճամբարի ստեղծմանը հետևելու համար, Նիկոսիայից հաղորդում է Ռոյթըր գործակալությունը, վկայակոչելով Իռնա գործակալության տեղեկությունները: Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ստեղծվող և 100 հազար փախստականների համար նախատեսված ճամբարը կկառուցվի Իմիշլի քաղաքի շրջանում՝ Բաքվից 180 կմ հարավ-արևմուտք և Իրանի սահմանից 20 կմ հեռու: Պատվիրակության […]

Ղուկասյան-Ջալիլով հանդիպումը չկայացավ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի Մոսկվայի բանակցությունների նախօրեին Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԱՀԽ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող Մինսկի խմբի հանդիպման նախօրեին, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովի հանդիպումը: ԼՂՀ պաշտոնական ղեկավարները հրաժարվում են որևէ կանխատեսում անել, սակայն, ասում է ՆՏ-ն, դատելով Ստեփանակերտից […]

Գրաչովը Ալիևից հետո ընդունեց Վազգեն Սարգսյանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով տեղի ունեցավ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պահել Գրաչովի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, սեպտեմբերի 8-ին հաղորդեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու մամուլի վարչությունը: Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այդպիսով իրագործվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատրաստակամությունը, որն […]

Հրադադարը հիմնականում պահպանվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Բաբենկոն հավաստիացնելով, թե հայ-թուրքական սահմանում երեկ էական փոփոխություններ չեն գրանցվել, անդրադարձավ նաև այն տեղեկություններին, ըստ որոնց, իբր թե Հայաստանի սահմանի վրա թուրքական ուղղաթիռներ են հայտնվել: Բաբենկոն հայտարարեց, թե այդ տեղեկությունները ճշտվում են, և առայժմ դրանց հաստատման մասին տվյալներ չկան: Միաժամանակ, երեկ և […]

Պետք է գործի դնել դիտորդների մեխանիզմը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 9 սեպտեմբերի, 1992թ., թիվ 84(176) Ասում է Ղազախստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 1-ից Հայաստանում է գտնվում Ղազախստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Հասան Կոժակովը: Երեկ, ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունից հետո մեր թղթակիցը խնդրեց պրն. Կոժակովին մեկնաբանել ստեղծված իրավիճակը: — Պրն. Կոժակով, այսօր Ձեզ, ինչպես նաև մեզ՝ լրագրողներիս, բաժանվեցին այն […]
Page 41 of 182« First...102030«3940414243 » 506070...Last »

Categories

Archives