June 2, 2025

Category: Armenian media

Ռուսաստանը զգուշացնում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Ռուսաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել Աբխազիայում մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ, ուր մասնավորապես ասվում է. «Այս գործողությունները աբխազական կողմից Սոչիում մայիսի 27-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում են։ Դա չի կարելի արդարացնել անգամ այն հանգամանքով, որ Վրաստանը լիովին չի կատարել պայմանավորվածության պահանջները։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ վերադառնան խաղաղության […]

Կոբալիայի ջոկատները նույնպես հարձակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վրաստանում իրավիճակը սպառնում է դառնալ անկառավարելի։ Մինչ աբխազական ճակատում վերստին մարտեր են ընթանում, Լոթի Կոբալիայի զինված ջոկատները հարձակում են ձեռնարկել Սամտրեդիա քաղաքի ուղղությամբ։ Նրանք արդեն քաղաքի մատույցներում են։ Կան զոհեր։ Ընդհարման վայր են ժամանում կառավարական զորքերը։ «Հայլուր»

ՀՀ նախագահը հանդիպեց Կոզիրեւի հետ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Կարճատեւ այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ նույն օրը նախագահը վերադարձել է Երեւան։ «Հայլուր»

Ճակատներում հանգիստ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից տեղեկացրել են, որ անցած օրը ռազմադաշտերում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Հարաբերական անդորրը ճակատային ողջ գծում պահպանվում է։ Երկու կողմերն էլ ընդհանուր առմամբ պահպանում են մինչեւ հոկտեմբերի 5-ը գործող հրադադարի պահանջները։

Աբխազական կողմն անցել է հարձակման

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վրաստանի զինված ուժերի շտաբից տեղեկացրել են, որ աբխազական կողմը խախտել է Սոչիում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը։ Երեկ առավոտյան ժամը 5-ից աբխազական ռազմական միավորումները զրահատեխնիկայի օժանդակությամբ հանկարծակի հարձակման են անցել արեւելյան ռազմաճակատի Օչամչիրի շրջանի Ցագերա գյուղի հատվածում։ Ներկայումս մարտերն ընթանում են Կոդարի գետի շրջակայքում։ Արդեն հիվանդանոց են հասցվել առաջին տուժածները։ […]

Խորհրդարանը վերստին կանդրադառնա ցեղասպանության հարցին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Հանրապետական կուսակցության առաջարկով ԳԽ 7-րդ նստաշրջանի օրակարգ մտավ «1915 թ. ց եդասպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ «Վերոհիշյալ օրենքում, որը ընդունվել է դեռեւս խորհրդային ժամանակներում, առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինքը, առանց Մոսկվայի միջնորդության, դիմի այդ միջազգային կազմակերպությանը՝ հայկական ցեղասպանության հարցը բարձրացնելու խնդրանքով։ […]

Ադրբեջանցիները չեն ներկայանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վերջին օրերին Ադրբեջանի հետ Սյունքի ողջ սահմանի երկայնքով իրավիճակը հանգիստ է եղել։ Միաժամանակ, Կապանի զինվորական հրամանատարությունից հայտնում են, որ թշնամու դիվերսիոն գործողությունների հետեւանքով օգոստոսի վերջին Դավիթ-Բեկի շրջակայքից առեւանգված միլիցիոներ Ավետիք Հայրապետյանի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ։ Անհայտ է եւս 3 կապանցիների ճակատագիրը։ Կապանի ՆԳ բաժնից հայտնել են, որ ադրբեջանցիների […]

Սկսվեց սահմանադրական խորհրդակցությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Քաղաքացիական համաձայնության Սահմանադրական խորհրդի հրավերով, երեկ մայրաքաղաքի կինոյի տան մեծ դահլիճում սկսվեցին սահմանադրական խորհրդակցություններ։ Այսօր եւ վաղը կշարունակվեն քննարկումները 6 կուսակցությունների կողմից համատեղ առաջադրված Սահմանադրության տարբերակի շուրջ։ Քննարկումներին հրավիրված են եւ առաջին լիագումար նիստին մասնակցում էին հանրապետության իշխանությունների, հասարակական–քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի գործիչներ, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողներ։ Նման […]

Բիլ Քլինթոնը նամակ է հղել Հ. Ալիևին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) ԱՍՆ-ի նախագահ Բ. Քլինթոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Հ. Ալիեւին։ Փաստաթղթում ասվում է. «Հարգելի պրն խոսնակ։ Ի պատասխան վերջերս Ձեր ուղարկած նամակներին, կցանկանայի Ձեզ իմ խոր տագնապն արտահայտել ԼՂ-ի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կատարված վերջին հարձակումների, ինչպես նաեւ իրենց հողերից արտաքսված եւ ծանր […]

Մեր ճակատագրի պարտադրանք` ամուր բանակ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Ոսկան Մամիկոնյան Երբ անցյալ դարավերջին նորից իրական տեսք ստացավ հայկական պետականության վերակերտման գաղափարը, հայ տղամարդը զգաց զենքի արժեքը եւ այն ձեռքն առավ վերջապես։ Ֆիդայական հախուռն շարժումը կազմակերպված որակի պիտի վերաճեր ու վերաճեց։ 1918–20թթ. հանրապետությունը բազմաթիվ կոտորածներից, գաղթից, սովից, համաճարակներից հետո անգամ ստեղծեց կանոնավոր ազգային բանակ՝ ամենահզորն Անդրկովկասում։ Հետո […]
Page 39 of 182« First...102030«3738394041 » 506070...Last »

Categories

Archives