June 2, 2025

Category: Armenian media

Լևոն Տեր-Պետրոսյանը անակնկալ մեկնեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Ազգ», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի Երեկ, հունիսի 14-ին, օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ստեփանակերտ: Հանկարծակի այցի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մեջ ծագած տարաձայնություններն էին, կապված ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղասիրական նախաձեռնության հետ: Ինչպես Սնարքի թղթակցին հայտնել են ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտում, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և […]

Հռոմ. 3+1-ի փոխարեն Մինսկի խումբ

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Ազգ», 8 հունիսի, 1993թ. Երեկ մեր ձեռքն ընկավ Հռոմում անցկացված Մինսկի խմբի հանդիպման պատրաստած նոր փաստաթուղթը, որն իր մեջ ներառում է Մարիո Ռաֆայելիի նամակը և Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրականացման հրատապ քայլերի գրաֆիկը: Փաստաթուղթը մեկնաբանելու խնդրանքով մեր թղթակից Հակով Ասատրյանը դիմեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին: — Նոր նախաձեռնությունը պաշտոնապես դեռ չենք ստացել, բայց […]

ՀՀ արտգործնախարարության հաղորդումը

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 15 հունիսի, 1993թ. Երեկ՝ 1993թ. հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց հետևյալ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վճռական պահերին որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու հարցում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դրսևորած անկարողության համար, ինչպես նաև զինադադար հաստատելու բացառիկ պատեհությունը չօգտագործելու համար: Հայաստանի Հանրապետությունը վստահ է սակայն, որ Լեռնային Ղարաբաղի […]

ՀՀ նախագահը մեկնեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 15 հունիսի, 1993թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով երեկ, հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնեց Ստեփանակերտ:

Բուռն քննարկումներ ԼՂՀ մայրաքաղաքում

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 12 հունիսի, 1993թ. Հունիսի 11-ի առավոտից Ստեփանակերտում նիստ է գումարել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը: Նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի և Ազգային անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովի հետ Երևանում ԼՂՀ ղեկավարության վարած բանակցությունների մասին հաղորդմամբ հանդես է եկել ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որից հետո նախագահությունը սկսել է քննարկել ԵԱՀԽ Մինսկի խմբի […]

Ջոն Մարեսկայի կարծիքը

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր առաջարկության կապակցությամբ հունիսի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտում կայացած բրիֆինգում ԱՄՆ-ի գլխավոր բանագնաց Ջոն Մարեսկան հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերը առաջարկությունը կընդունեն մինչև այս շաբաթվա վերջը: Մարեսկան նաև ասել է, որ փաստաթղթում հաշվի են առնված այն դիտողությունները, որոնք արել էին կողմերը նախորդ առաջարկությունների կապակցությամբ: Ներկա փաստաթուղթը, […]

Ինը պետությունների համատեղ հայտարարությունը

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ. ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի անդամ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունիսի 8-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այս մասին Արմենպրեսի թղթակցին տեղեկացրին Երևանում ԱՄՆ-ի դեսպանատնից: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի անդամ երկրների՝ Բելառուսի, Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ԵԱՀԽ-ի՝ Լեռնային […]

Հայ-ռուսական բանակցություններ

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ. Հունիսի 9-ին կարճատև այցով Երևան ժամանեցին Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը և անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը, արտգործնախարարի տեղակալ Բորիս Պաստուխովը, անվտանգության փոխնախարար, Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վլադիմիր Շլյախտինը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը և […]

ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի նամակը

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունիսի, 1993թ. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Երեկ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ստացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի նամակը, որին կցված էր հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԽ նոր նախաձեռնության տեքստը: Հարգելի պարոն, Ելնելով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահի իմ պաշտոնից, Մինսկի խմբին պատկանող երկրների՝ Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, […]

Նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին

  • by Archives.am
  • 7 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունիսի, 1993թ. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ, Հռոմ Մեծարգո նախագահ Ռաֆայելի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է ԵԱՀԽ Մինսկի խմբի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822/1993 բանաձևի իրագործման վերաբերյալ 1993թ. հունիսի 7-ին Ձեր ներկայացրած առաջարկությունը: Հայաստանը ողջունում է ամրապնդված իրավական հիմքով այս առաջարկությունը իբրև Մինսկի խմբի 9 մասնակից պետությունների առաջարկությամբ […]
Page 31 of 182« First...1020«2930313233 » 405060...Last »

Categories

Archives