March 28, 2024

Category: Armenian media

Նոր աղետ Ղարաբաղում

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Թիֆլիս, 26 մարտի Մոտավորապես մարտի 20-ից, բավական քանակությամբ զորք, գեներալ Նովրուզովի գլխավորությամբ և Խալիլ փաշայի ու Սուլթանովի անթիվ բանդաները, ուժեղ թնդանոթներով ու գնդացիրներով, հայերին զինաթափելու նպատակով հանկարծակի հարձակվեցին հայկական գյուղերի վրա մի քանի կողմերից։ Թնդանոթային կրակի տակ քարուքանդ եղան մի քանի գյուղեր, հրդեհի ճարակ դարձան նրանցից մի քանիսը։ Տեղական […]

Բայրամի միլիոնները

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Կարսի դեպքերի առթիվ եղած հարցապնդման քննության ժամանակ, Ադրբեջանի սոցիալիստ պատգամավոր Կարաևը նախարարապետ Ուսուբբեկովին ուղղել է հետևյալ հարցը. — Եթե իրապես կառավարությունը մասնակից չէ Կարսի շրջանի թրքության ապստամբական փորձերին, հապա ինչո՞ւ համար են Հայաստան ուղարկվում միլիոններ… Կարաևի հարցը վերաբերվում է այն միլիոններին որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները Երևանում պարբերաբար բերում են […]

Կռիվները Ղարաբաղում

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 27 մարտի, 1920թ., թիվ 65 Ղարաբաղի կռիվների լուրերը, դժբախտաբար, հաստատվում են։ Ադրբեջանի կառավարությունը մոտ 10000 զորք և զինված խուժան հավաքելով Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների վրա, դիմել է գործոն քայլերի։ Սուլթանովը կտրուկ պահանջ է դրել հայերին զինաթափ լինել, և երբ հայերը մերժել են, մարտի 20-ին ադրբեջանական զորքերը բոլոր կողմերից անցել են հարձակման ղարաբաղցիների և զանգեզուրցիների […]

Սուլթանովի պահանջը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 27 փետրվարի, 1920թ., թիվ 43 Փետրվարի 28-ին Բաքվից հաղորդում են հետևյալը. Հայտնի Սուլթանովը Ղարաբաղում մոտ ժամանակներս գումարվող համագումարում դրել է Ղարաբաղի իբրև Ադրբեջանի տնտեսական անբաժան մասի՝ միացման հարցը: Այս հարցի առթիվ համագումարից սպասվում է վերջնական պատասխան:

Տաճկա-ադրբեջանյան դաշնադրություն

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Սյունիք, 25 մարտի, 1920թ., թիվ 11 Պաշտպանողական և հարձակողական զինվորական պայմանադրություն՝ կնքված Օսմանյան կայսերական կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև 1335 (1919) հոկտեմբերի 29-ին, մեկ կողմը ներկայացված Օսմանյան լիազոր ներկայացուցիչ ընդհանուր սպայակույտից զորավար Ջեմալ փաշայով, մյուս կողմը՝ Ադրբեջանի լիազոր Մ. Քերիմովի անձնավորությամբ: Հոդ. 1 — Իսլամական խալիֆայության ներկայացուցիչ օսմանյան կառավարության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը ձգտում […]

Պ. գեներալ-կոմիսարի ստացած հեռագիրները

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Սյունիք, 25 մարտի, 1920թ., թիվ 11 Մարտի 2-ին. Նախագահ-մինիստրից Հայաստանի կառավարությունը ամենաջերմորեն շնորհավորում է մեր ժողովրդին և իր ռազմական ուժերին՝ տարած հաղթությունների համար: Կառավարությունը հպարտ է ձեզնով, ուղարկում է ձեզ իր ջերմագին ողջույնները: Մեր հայրենիքը վերածնվել է և ի մի է հավաքում իր անբաժան մասերը: Մեր ժողովրդի զավակների արյամբ և զոհաբերություններով դարբնվում է Ամբողջական Հայաստանը: […]

Մինիստր-նախագահ Խատիսյանին

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Սյունիք, 21 մարտի, 1920թ., թիվ 10 Հեռագիր, 21 մարտի, ժամը 10 ՇՏԱՊ Պատճենը՝ ներքին գործերի մինիստր Աբրահամ Գյուլխանդանյանին Այս րոպեիս ստացած տեղեկությունների համաձայն, տաճկական ասկյարները տաճկական սպաների գլխավորությամբ, Օրդուբադի և Նախիջևանի թաթարները Ադրբեջանի սպաների ղեկավարությամբ, ընդհանուր հարձակում են կազմակերպել Գողթանի հայկական գյուղերի վրա, նպատակ ունենալով նվաճելու և ոչնչացնելու նրանց: Հայ գյուղացիությունը մահացու կռիվ է մղում […]

Հրաման N 44

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Սյունիք, 21 մարտի, 1920թ., թիվ 10 18 մարտի, 1920թ. Զանգեզուրի գավառական վարչության Ամսոյս 22-ից կարճ ժամանակամիջոցով ֆրոնտը մեկնելու պատճառով իմ պարտականությունների կատարումը ժամանակավոր կերպով հանձնում եմ ներքին գործերի վարիչ Նիկոլայ Հովսեփյանին: Հրահանգում եմ իմ դիվանապետ Մել. Եսայանին և գավառական կոմիսար Անդ. Ղարագեզյանին իրենց պաշտոնները ժամանակավորապես հանձնել առաջինը՝ դիվանատան քարտուղար Տիգրան Սազանդարյանին, իսկ երկրորդը՝ իր օգնական […]

Կոչ Զանգեզուրի քաջարի զորքին և գյուղացիության

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Սյունիք, 21 մարտի, 1920թ., թիվ 10 Հայրենակիցներ, Տաճկա-ադրբեջանյան միությունը իր դիվային ծրագիրը առաջ է տանում: Չբավականանալով Ագուլիսների գազանաբարո կոտորածներով և Զանգեզուրի վրա արած մի շարք անհաջող հարձակումներով, նա այսօր զինվորական եռուն գործողությունների է դիմել մեր Գողթանի ճակատում և օղակելով Ղարաբաղի սահմանները, ընդհանուր զինաթափության պահանջ է առաջադրել Ղարաբաղի հայության: Գողթանի մի բուռն հայությունը հերոսաբար դիմադրում է, […]

Նոր սպառնալիք

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 29 փետրվարի, 1920թ., թիվ 44 Խմբագրական …Ուսուբբեկովի կառավարության դեկտեմբերի 26-ի դեկլարացիան նույնպես շեշտում է այն գործելակերպը, որը արտահայտված է Սուլթանովի կոչի մեջ: Ուսուբբեկովն իր դեկլարացիայով առանց կարմրելու ցավ հայտնելով Ղայբալիքենդում հայ ժողովրդի վրա գործ դրած բարբարոսությունների համար և հայտարարելով, որ խաղաղ ճանապարհ է ընտրել որպես միջոց բոլոր հարցերը վճռելու, խրախուսում է նախիջևանցիների, շարուրցիների, վեդիբասարցիների […]

Categories

Archives