June 4, 2025

Category: Armenian media

Վերջին տեղեկություններ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 26 հոկտեմբերի, 1917թ., թիվ 228 «Թիֆլիսում ստացած տեղեկությունների համաձայն, Պետրոգրադում տեղի է ունեցել զինվորական և բանվորական խորհուրդների նիստը, ուր մեծամասնությունը կազմել են բոլշևիկները։ Պտտվող լուրերի համաձայն, բոլշևիկները գրավել են մի քանի հաստատություններ, որոնց թվում Նիկոլաևյան կամուրջը, Բալթյան կայարանը և Ձմեռային պալատը։ Այնտեղ նրանք կարողացել են ձերբակալել և մինիստրներից մեկին՝ Կարտաշևին։ Մանրամասնություններ դեռ հայտնի չեն»։

Ժողովրդական աղետը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 21 հոկտեմբերի, 1917թ., թիվ 224 Մեր ժողովուրդը մեծ աղետի է ենթարկված գավառներում։ Ալան-թալանը, ավազակությունները, կողոպտումները մի կողմից, սովը, հագուստեղենի սոսկալի թանկությունը, դրամի անօրինակ էժանությունը մյուս կողմից ենթարկել են նրան մի ահռելի աղետի, որ պետք է քայքայի նրան բարոյապես ու ֆիզիկապես։ Այդ աղետը ստիպում է նրան գաղթել, թողնել սեփական հողը և գնալ որոնել օտար հողի […]

Մուղանի դեպքերը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 253 Մուղանից եկած ռուսներ սոսկալի լուրեր են հաղորդում այնտեղի վերջին անց ու դարձից: Սահմանաբնակ շահսևանների ահագին հրոսակներ ներս են խուժել Մուղանի դաշտը և կողոպուտի ու հրի ու սրի են ենթարկում ռուսաց գաղթավայրերը: Թշվառ ռուս գաղթականների պատգամավորները ամեն կողմ դիմել են թե հեռագրով, թե անձամբ, բայց շուտափույթ օգնություն չեն կարողացել ստանալ […]

Էրզրում, բանակի հրամանատարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Խնդրում եմ պարլամենտյորների միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշային իմ հետևյալ պատասխանը նրա նամակին. «Ձեր նամակը, պարոն գեներալ, որով զինադադար եք առաջարկում, ես ստացա և շտապում եմ հայտնել ձեզ, որ պատրաստ եմ ընդառաջ գալու ձեր մարդասիրական առաջարկին: Այս նպատակներով ես առաջարկում եմ Կովկասյան ամբողջ ճակատում իրար […]

Բաղդադ, Միջագետքի անգլիական բանակի գլխավոր հրամանատարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Նոյեմբերի 17-ին ես ստացա Կովկասյան ճակատի թուրքական բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից նամակ, որով նա առաջարկում է զինադադար: Նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և այն հանգամանքը, որ արդեն բանակցություններ են սկսված մեր ավստրո-գերմանական ճակատում, ես Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ ժամանակահարմար գտա ընդառաջելու թուրքական հրամանատարության առաջարկին և առաջարկեցի նրան […]

Կովկասի բանակին և բնակչությանը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը մեր դեմ կանգնած թուրքական բանակի հրամանատարից առաջարկ ստացավ զինադադարի մասին բանակցությունների մեջ մտնելու: Անդրկովկասյան Կոմիսարիատը երկրի Բ. Զ. և Գ. Խորհուրդների կենտրոնի և Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարի լիակատար համաձայնությամբ վճռեց ընդունել այդ առաջարկը և բանակցությունների մեջ մտնել ռազմական գործողությունները դադարեցնելու՝ զինադադարի հիմունքները մշակելու համար: Անդրկովկասյան […]

Ահազանգը: Hannibal ad portas!

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 263 … Հայ ժողովուրդ, ես քեզ եմ ասում: Պատրանք է, պատրանք է այս փխրուն անդորրությունը, թշվառական կյանքի այս ճղճիմ թոհ ու բոհը, այս գռեհիկ եռ ու զեռը, անձնական հող ու վայելքի, պճնության ու պչրանքի, զեխության ու զազիր տարփանքի այս ախտավոր ծովը, որի մեջ օրորվում են բիրտ ու գոսացած հոգիները: Եվ […]

Ֆրանսիական և ամերիկյան սոցիալիստների կոչը ռուսական զինվորներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 263 Ընկերներ, Ամբողջ ռուս ժողովրդի, ձեր և ռուսական հեղափոխության դեմ պատրաստվում է սոսկալի  հանցանք: Ժողովրդի կամքը կարելի է տեսնել նրա մեծամասնության ցանկության մեջ, իսկ ռուս ժողովրդի մեծամասնությունը պարզորեն հակառակ է Լենինին ու նրա կուսակցությանը: Մինչդեռ Լենինը և մեծամասնականները ձեզ կառավարում են, նրանք ձերբակալում ու բանտ են դնում և պաշտոնանկ են […]

Կոչ Կովկասյան ճակատի հայ ռազմիկներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262 Ընկեր ռազմիկնե՛ր, Զինադադարի էության և երկրի ներքին կյանքի մի շարք պայմանների սխալ ըմբռնման շնորհիվ մեր ճակատը անդամահատվում է և անպաշտպան դառնում: Ճակատը վերջնական քայքայումից ազատելու համար արդեն կովկասյան բոլոր ազգերի զավակներից կազմվում են կորպուսներ՝ ռուսական, հայկական, վրացական, հունական և այլն, որոնք անմիջապես կանցնեն ճակատի պաշտպանության, մինչև հաշտության պայմանների վերջնական […]

Մահմեդականների պատասխանը ժողովրդական կոմիսարներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262 Ի պատասխան Լենինի և Ջուղաշվիլիի ստորագրությամբ հրատարակված հրովարտակի, որ ուղղված էր Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին, Համառուսական Մահմեդական համընդհանուր գործադիր կոմիտեի նախագահ Ցալիկովը հետևյալ բաց նամակն է ուղղել ժողովրդական կոմիսարների խորհրդին: «Մենք չենք կասկածում մեծամասնական կոմիսարների դեպի ճնշված մահմեդական աշխարհը տածած բարի զգացմունքները, բայց բարի զգացմունքները ու խոստումները […]
Page 17 of 182« First...10«1516171819 » 203040...Last »

Categories

Archives