March 31, 2020

Category: Documents

Ադրբեջանի պառլամենտի Դաշնակցական ֆրակցիայի գրությունը Բաքվի Հայոց ազգային խորհրդին

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ադրբեջանի պառլամենտի Դաշնակցական ֆրակցիայի գրությունը Բաքվի Հայոց ազգային խորհրդին Գանձակի գավառի հայրենակցական միության դիմումի քննարկման, գավառը ֆրակցիայի ներկայացուցիչ ուղարկելու անհրաժեշտության և այդ նպատակով խորհրդից ֆինանսական օգնություն խնդրելու մասին N 167  26 փետրվարի 1920 թ. Բաքու Գանձակի գավառի Հայրենակցական միությունը դիմել է ֆրակցիային մի դիմումով, որի բովանդակությունը վերաբերում է Գանձակի գավառի հայ գյուղացիության ծանր կացությանը: Այդ […]

Письмо полковника Т.И.Бахтамова в Нухи-Арешское землячество

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Письмо полковника Т.И.Бахтамова в Нухи-Арешское землячество в Тифлисе с благодарностью за оказанную ему помощь и о просьбе ускорить эвакуацию оставшихся в живых армян из Нухи 26 февраля 1920 Тифлис Я, полковник Тигран Исаакович Бахтамов (уроженец гор. Шемахи Бак.губ.) был заключен быв. генерал-губернатором к трехмесячному заключению в Нухинской тюрьме, куда был выслан из гор. Баку. По […]

Գանձակի գավառի հայրենակցական միության վարչության դիմումը

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Գանձակի գավառի հայրենակցական միության վարչության դիմումը Ադրբեջանի պառլամենտի դաշնակցական ֆրակցիային գավառում տիրող քաղաքական, տնտեսական, իրավական ծանր վիճակի մասին 21 փետրվարի 1920 թ. Բաքու Հայրենակցական միությունը ստանում է բազմաթիվ դիմումներ գրավոր և բերանացի Գանձակի շրջանի հայ գյուղացիության ծանր դրության մասին: Մոտ ժամանակներս Միությանս Վարչությունը իր անդամներից մեկին ուղարկել է գավառ տեղն ու տեղը գյուղացիության դրության հետ […]

Ժամանակավոր օրենք զորաբանակում դասալքության դեմ կռվելու համար

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90 1. Բոլոր պետական, հասարակական ու մասնավոր հիմնարկություններին, նույնպես և մասնավոր անձանց արգելվում է ծառայության ընդունել այնպիսի մարդկանց, որոնք զինվորական պարտականությունը կատարած կամ դրանից ազատված լինելու վկայագիր չեն ներկայացնի: 2. Առաջին հոդվածները չկատարող պաշտոնական ու մասնավոր անձերը, իբրև մեղադրյալներ, ենթարկվում են 1-6 ամսվա բանտարկության, կամ 1-10 հազար ռուբլի տուգանքի: […]

Պայմանագրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90 Ադրբեջանի հանրապետության կառավարությունը, հանձինս առևտրական, արդյունաբերական և պարենավորման նախարար Աղա-Ամինովի մի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձինս իր Ադրբեջանում դիվանագիտական ներկայացուցիչ՝ Տիգրան Բեկզադյանի մյուս կողմից՝ պայմանագիր կնքեցին հետևյալի մասին. 1. Ադրբեջանի երկաթուղային ճանապարհով Հայաստանի սահմաններից դեպի Ադրբեջան և Ադրբեջանի սահմաններից դեպի Հայաստանի սահմանները ուղարկվող ապրանքների համար վերականգնվում է […]

Մահմեդականների պատասխանը ժողովրդական կոմիսարներին

  • by Archives.am
  • 3 Months ago
  • 0
Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262 Ի պատասխան Լենինի և Ջուղաշվիլիի ստորագրությամբ հրատարակված հրովարտակի, որ ուղղված էր Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին, Համառուսական Մահմեդական համընդհանուր գործադիր կոմիտեի նախագահ Ցալիկովը հետևյալ բաց նամակն է ուղղել ժողովրդական կոմիսարների խորհրդին: «Մենք չենք կասկածում մեծամասնական կոմիսարների դեպի ճնշված մահմեդական աշխարհը տածած բարի զգացմունքները, բայց բարի զգացմունքները ու խոստումները […]

Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին

  • by Archives.am
  • 3 Months ago
  • 0
Մշակ, 14 դեկտեմբերի, 1917թ., թիվ 261 …Փլվում է կապիտալիստական ավազակապետության ու բռնության թագավորությունը: Այրվում է իմպերիալիստ հափշտակիչների ոտքերի տակի հողը: Այդ մեծ դեպքերի հանդեպ մենք դիմում ենք ձեզ, Ռուսաստանի և Արևելքի աշխատավոր և իրավազուրկ մահմեդականներ: Ռուսաստանի մահմեդականներ. Մերձվոլգայի և Ղրիմի թաթարներ, Անդրկովկասի թուրքեր և թաթարներ, Սիբիրի և Թուրքեստանի կիրգիզներ ու սարթեր, չեչեններ և Կովկասի լեռնականներ, […]

Ակտ դեմարկացիոն գծերի մասին

  • by Archives.am
  • 102 Years ago
  • Comments Off
(Ռուսական և թուրքական բանակների միջև 1917 թ. դեկտեմբերի 5 (18)-ին (1333թ. դեկտեմբերի 18-ին) կնքված զինադադարի պայմանագրի հավելվածը) Կովկասյան-Թուրքական ռազմաճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև կնքված զինադադարի պայմանագրի վեցերորդ հոդվածի համաձայն պայմանավորվող կողմերի միջև զինադադարի գործողության ժամանակամիջոցի համար սահմանվում են հետևյալ դեմարկացիոն գծերը՝ 1) Սև ծովից մինչև Դերսիմ (մինչև Ֆիրինդահ-դաղ և Փոխթուր-դաղ լեռները) երկու կողմերի […]

Զինադադարի պայմանագիր պատերազմի կովկասյան-թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև*

  • by Archives.am
  • 102 Years ago
  • Comments Off
Թարգմանություն ռուսերենից Պատերազմի Կովկասյան–Թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև շուտափույթ երկու պատերազմող կողմերի համար պատվավոր հաշտություն ձեռք բերելու նպատակով կնքվում է հետևյալ պայմանագիրը պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին։ 1) Սույն պայմանագիրը պարտադիր է երկու կողմերի համար հին ոճով 1917 թվականի դեկտեմբերի 5-ի (թուրքական թվականությամբ 1333 թվականի** դեկտեմբերի 18-ի) ժամը մեկից մինչև վերջնական հաշտության կնքումը։ […]

Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան

  • by Archives.am
  • 102 Years ago
  • Comments Off
Թարգմանություն ռուսերենից 2/15 նոյեմբերի, 1917 թ. Բանվորների և գյուղացիների Հոկտեմբերյան հեղափոխությունն սկսվեց ազատագրման ընդհանուր դրոշի տակ։ Ազատագրվում են գյուղացիները կալվածատերերի իշխանությունից, որովհետև այլևս չկա հողի կալվածատիրական սեփականություն — այն վերացված է։ Ազատագրվում են զինվորներն ու նավաստիները ինքնակալական գեներալների իշխանությունից, որովհետև գեներալներն այսուհետև կլինեն ընտրովի և փոխարինելի։ Ազատագրվում են բանվորները կապիտալիստների քմահաճույքներից և կամայականություններից, որովհետև այսուհետև […]
Page 7 of 8« First...«45678 »

Categories

Archives