Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83
Բաքու, 3 մայիս, ԽԱԲԱՐ-ՍԵՐՎԻՍ-ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շուշի և Լաչին քաղաքների կորստյան երկրորդ տարելիցին էր նվիրված Ադրբեջանի գլխավոր դատախազ Ալի Օմարովի այսօրվա մամլո ասուլիսը: Օմարովը լրագրողներին հայտնեց, որ վերջերս դատախազության աշխատակիցների ավարտած քննությամբ քաղաքների հանձնման համար մեղավոր է ճանաչվել 5 մարդ՝ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, վաշտի նախկին հրամանատար Նաիլ Քյազիմովը, ինքնապաշտպանության ջոկատի նախկին հրամանատար Ֆահրադդին Սաֆարովը և ահետ կորած ոնմ Թոֆիկ Օղուզ: Գլխավոր դատախազը հրաժարվեց նշել հինգերորդ մեղադրյալի անունը: Բացի դրանից, Ղազիևին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման և հատկապես խոշոր չափերի պետական ունեցվածքի յուրացման համար: Ալի Օմարովը նաև հայտնեց, որ հետաքննությունը շարունակվում է և կարող են պատասխանատվության կանչվել ուրիշ մեղավորներ: Գլխավոր դատախազի կարծիքով, մեղադրյալներին չի կարելի անվանել հայրենիքի դավաճաններ, իսկ նրանց արարքները բացատրվում են վախկոտությամբ և իրենց պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունքով: