November 28, 2024

Լենինավանից հարավ լռեցին թշնամու ևս մի քանի կրակակետ

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Ազգ, 28 ապրիլի, 1994թ., թիվ 78

Ադրբեջանում կռվում է մոտ 2500 աֆղան մոջահեդ

Ստեփանակերտ: 27 ապրիլ: Ղարաբաղյան ռազմաճակատի հյուսիսային և արևելյան հատվածներում ադրբեջանական բանակը վերսկսել է հուսահատ գրոհները՝ փորձելով վերագրավել նախորդ օրերին կորցրած դիրքերը: ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե ղարաբաղյան ուժերին հաջողվել է ճնշել թշնամու մի քանի կրակակետեր և ռազմական հենակետեր Լենինավանից հարավ ընկած տարածքում: Իրենց հերթին ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, թե հայկական ուժերը գրավել են Քարվենդ, Օրթա-Քարվենդ և Շիխլար գյուղերը՝ մոտենալով Թարթառ շրջկենտրոնին և վերահսկում են Աղդամ-Բարդա ավտոմայրուղու մի հատված: Ապրիլի 26-ին կամավոր գերի են հանձնվել ադրբեջանական բանակի մոտ 20 զինվորներ, ինչպես նաև 190-րդ մոտոհրաձգային բրիգադի շտաբի մի խումբ ավագ սպաներ: Այդ օրը տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 60 զինվոր և մեկ տանկ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 3, վիրավորվել 12 զինվոր: Այսօր՝ օրվա առաջին կեսին ադրբեջանական ուժերը կրկին հարձակում են գործել Աղդամի շրջանի Շիխլար գյուղի ուղղությամբ: Ղարաբաղյան ուժերը հաջողությամբ կասեցրել են թշնամու գրոհը և հակահարձակման անցնելով ռազմաճակատի մի շարք հատվածներում, լռեցրել են հակառակորդի երկու կրակակետ: Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանամերձ շրջաններին, ապա պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, թե ապրիլի 26-ին երեկոյան մոտ 4 ժամ զենքի տարբեր տեսակներից հրետակոծվել են Տավուշի շրջանի Պառավաքար գյուղն ու հայկական պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան: Հայկական ուժերը դիմել են պատասխան համարժեք գործողությունների:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives