Սյունիք, 21 մարտի, 1920թ., թիվ 10
Հեռագիր, 21 մարտի, ժամը 10
ՇՏԱՊ
Պատճենը՝ ներքին գործերի մինիստր Աբրահամ Գյուլխանդանյանին
Այս րոպեիս ստացած տեղեկությունների համաձայն, տաճկական ասկյարները տաճկական սպաների գլխավորությամբ, Օրդուբադի և Նախիջևանի թաթարները Ադրբեջանի սպաների ղեկավարությամբ, ընդհանուր հարձակում են կազմակերպել Գողթանի հայկական գյուղերի վրա, նպատակ ունենալով նվաճելու և ոչնչացնելու նրանց: Հայ գյուղացիությունը մահացու կռիվ է մղում նենգ ու անպատիժ թշնամու դեմ: Ի սեր փրկության հերոսական ազնիվ և աշխատասեր գյուղացիության՝ միջոցներ մի խնայեք, բողոքեցեք խորամանկ Ադրբեջանի ինտրիգաների դեմ, որ ցանկանում է հայության մնացորդների դրակների վրայից կամուրջ անցկացնել դեպի Տաճկաստան:
Պահանջեցեք դաշնակիցներից զսպելու Ադրբեջանին և տաճկական սպաներին:
Զանգեզուրի գյուղացիությունը հուզված է Ադրբեջանի ստոր գործողություններից և պահանջում է դիմադրություն ցույց տալ:
Ձեր խորհուրդները հարկադրում են ինձ մեծամեծ դժվարություններով առաջն առնել բարդությունների և հանգստացնել նրանց:
Զանգեզուրի գեներալ-կոմիսար՝ Ս. Մելիք-Յոլչյան