Մշակ, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 259
Պետրոգրադում ձմեռային պալատի գինու պահեստի հսկայական ավերմանը մասնակցել են Մոսկվայի, Պավլովի և Պրիոբրոժենի գնդերի զինվորները: Ռումբերով քանդեցին պալատը, խուժեցին նկուղը, արբեցին և ընկան մեռածի նման: Արևածագին եկած հեռագրական վաշտը առանց դժվարության հեռացրեց բոլորին: Նրա հեռանալուց հետո նկուղից սկսեցին վաճառել 2 ռուբլով Պետրոսի ժամանակվա գինիները: Նկուղը մինչև ծայր լցվեց գինով: Սկսեցին գինին դուրս հանել խողովակներով Նևա գետը: Երեկոյան արբելու «քեֆը» նորից սկսվեց: …Զինվորները խուժեցին նկուղը, խմում էին գինին գլխարկներով ու կոշիկներով խեղդվում էին գինու մեջ և լողում էին… Արբած զինվորները սկսեցին թափառել քաղաքի հեռավոր թաղերում: