Զանգ, 25 դեկտեմբերի, 1918թ., թիվ 84
Դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամը 4-ին Ղարաքիլիսայից պաշտոնապես հեռագրում են. «Կռիվները Սադախլոյի մոտ վերջացան: Վրացիները նահանջում են: Գերի ենք առել 7 սպա և հարյուրից ավելի զինվոր: Մանրամասնությունները դեռ հայտնի չեն»:
Մի ուրիշ հեռագրից իմանում ենք, որ վրացիները մեծ կորուստներ են ունեցել. մեր ձեռքն է ընկել խոշոր ավար: Այսպիսով, ուրեմն, վրացիները չնայած Սադախլոյում հավաքած մեծ ուժին — մոտ 2000 հետևակ, 400 ձի, 12 թնդանոթ, մեր զրահապատ գնացք, կարմիր գվարդիական գունդ և այլն — չեն դիմացել մեր զորքերի գրոհին և հավանաբար, կնահանջեն մինչև Խրամի մյուս ափը: