Մշակ, 13 հունիսի, 1918թ., թիվ 111
Երեկ, ամսի 14-ին Կովկասյան նորակազմ պետությունները հրավեր ստացան հաշտարար պատվիրակներ ուղարկել Կ.Պոլիս՝ բանակցելու բարեկամական դաշինք կնքելու համար Թուրքիայի դաշնակից կենտրոնական պետությունների — Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի հետ, որոնց ներկայացուցիչներն արդեն հասել են Պոլիս: Այս հրավերը ստորագրել է Բաթումի թուրքական հաշտարար պատվիրակության գլխավոր Խալիլ բեյը:
Հայոց Ազգային խորհուրդ