«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177
I
Բանակցություններ ռադիոյով Թիֆլիսի և Բաքվի միջև
Բաքու, 1 սեպտ. «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին
Վրաստանի կառավարությունը հաղորդում է, թե Բաքվում ճնշվում են Վրաստանի Հանրապետության քաղաքացիք: «Դաշնակցության» կենտրոնական կոմիտեն Վրաստանում խնդրում է ընկերներից ձեռք առնել լուրջ միջոցներ գործադիր կոմիտեի միջոցով, ուր մտնում են նաև մեր ներկայացուցիչները, վասնզի հակառակ դեպքում այնպիսի ճնշումները, եթե իսկապես այդպիսիները եղել են, կարող են բարդացնել մեր փոխադարձ հարաբերությունները Վրաստանի սահմաններում: Կենտրոնական կոմիտեն խնդրում է պատասխանել այս ռադիոյին: Մ. Արզումանյան:
II
Բաքու, Գործադիր կոմիտեի նախագահին.
Ես, Հայ Ազգային խորհրդի կողմից Բաքու ուղարկված պատգամավորության անդամ, հատուկ միսիա ունեմ Բաքվի հայկական ազգային կոմիտեի մոտ:
Խնդրում եմ հաղորդել, թե գոյություն ունի՞ արդյոք, հայկական կոմիտե և ո՞վ է նրա նախագահը: Կարո՞ղ եմ արդյոք, խոսել նրա հետ ռադիոյով:
Արդեն երկու ամսից ավելի է չենք կարողանում Բաքու ընկնել ճանապարհների բացակայության պատճառով:
Հաղորդեցեք քաղաքի դրությունը: Վախենում եմ, որ դուք տարված եք անգլիացիներով և ձեր վարմունքը կարող է կործանել Բաքվի հայերին: Եթե համաձայն եք ընդունել հաշտարար պատվիրակություն, կմեկնեմ զորաճակատի վրայով Ադրբեջանի և թուրքաց զորահրամանատարի ներկայացուցիչների հետ: Սպասում եմ պատասխանի: Մ. Արզումանյան:
* * *
Թիֆլիս, Հայկական կոմիտեին, Արզումանյանին, պատճենը Իսիդոր Ռամիշվիլուն:
Ձեր հեռագրի քննությունից հետո մենք հնարավոր գտանք ընդունել ձեր առաջարկությունը: Խնդրում ենք գալ Բաքու Իսիդոր Ռամիշվիի և մյուս ներկայացուցիչների հետ միասին:
Հայկական կոմիտեի նախագահը Գյուլխանդանյանը: Նրա հետ ռադիոյով կարելի է խոսել: Հաղորդեցեք ձեր մեկնելու մասին:
Հայտնեցեք Ռամիշվիլիին, թե ինչո՞ւ նա չի պատասխանում Բաքվի վրաց ազգ. խորհրդի նախագահ Բակրաձեի հեռագրին Բաքվի վրացիներին նյութական օգնություն ցույց տալու մասին: Հաղորդում ենք, որ ոչ ոք չի նեղում Բաքվի վրացիներին: Կանգնած ենք ապարատի մոտ և սպասում ենք: Դիկտատուրայի նախագահ Տյուշկով, անդամ Ումանսկի: