November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանցիները անցել են հարձակման Ֆիզուլու ուղղությամբ

Ադրբեջանցիները անցել են հարձակման Ֆիզուլու ուղղությամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ.

Կաքավ բարձունքն անցնում է ձեռքից ձեռք

Օգոստոսի 7-ին ադրբեջանական երկու ինքնաթիռ երեք անգամ խախտել են ԼՂՀ Հադրութի շրջանի օդային սահմանը և ռմբակոծել Էդիլլու և Մելիքաշեն գյուղերը, շրջկենտրոնը և Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը: Ինչպես Ստեփանակերտից հաղորդեց մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը, ռմբակոծման հետևանքով մեկ հոգի զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Նույն օրը հրթիռակոծվել է նաև Աղդամը: Զոհեր չեն եղել: Հաջորդ օրը երեկոյան Ֆիզուլու կողմից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում երեք խաղաղ բնակիչ զոհվել է, հինգը՝ վիրավորվել:

Երեկ, օգոստոսի 9-ին, ժամը 14-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Ֆիզուլու կողմից հարձակվել են Մարտունու և Հադրութի ուղղությամբ: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, նրանց հաջողվել է գրավել մի քանի պահակակետ, այդ թվում Կաքավ բարձունքը: Կան զոհեր:

Մինչդեռ երեկ ողջ օրվա ընթացքում ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին, թե կասեցվել է հայկական ուժերի առաջխաղացումը Ֆիզուլու ուղղությամբ: Ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իբր ազատագրել են Ղարամամեդլի և Զարգյար գյուղերը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդում է Մենգելենաթա (Կաքավ) բարձունքի գրավման մասին: Ըստ նույն աղբյուրի, այդ մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել է երկու տանկ, սպանվել են մոտ 20 հազ զինվոր: Ըստ Թուրան գործակալության, ադրբեջանցիները նույնպես տվել են կորուստներ:

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են նաև, թե հայկական ուժերը կրկին հրթիռակոծել են Ֆիզուլու և Ջեբրայիլի, ինչպես նաև Գետաբեկի շրջանի Նովո Իվանովկա գյուղը, որտեղ զոհվել է երեք մարդ:

Մինչդեռ Հայաստանի պաշտպանության աղբյուրները հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը և նշում, որ ընդհակառակը, անցած օրերին ադրբեջանցիներին են հրթիռակոծել ԼՂՀ պաշտպանական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Այդ է վկայում նաև ԻՖ գործակալությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկ գիշերը և առավոտյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում համեմատական անդորր է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives