Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Մեկ տարի առաջ, օգոստոսի 28-ին ավտովթարից զոհվեց Բերդաձորի Անդրանիկը՝ Արցախի ազատագրական շարժման առաջին կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։
Անդրանիկ Հարությունյանի ղեկավարությամբ չորս գյուղ՝ Մեծ Շենը, Փոքր Շենը, Եղծահողն ու Ծաղկաձորը ստեղծեցին Բերդաձորի ինքնապաշտպանության գոտին, որը չորս տարի շարունակ Արցախի հարավային սահմանը փակող անառիկ բերդ դարձավ, պահեց-պահպանեց հայ բնակչությանը, ստեղծեց «սեփական կարգեր», կազմակերպեց գյուղերի ինքնօգնությունը և ինքնապաշտպանությունը, դպրոցական-ուսումնական գործը, վարուցանքը, փոքրիկ արտադրական ձեռնարկությունների օգնությամբ լուծեց տեղի հայ բնակչության աշխատանքի ու ապրուստի հարցերը։
Ինչպե՞ս ծնվեց Բերդաձորի ինքնապաշտպանությունը։
1988-ի սկզբներին ծայր առած Արցախյան շարժումը բռնկվեց հայ շատ երիտասարդների սրտում: Նրանք գործի անցան. օգնություն էին հասցնում Արցախ: Այդպես ձևավորվեց ազատամարտիկների այն ջոկատը, որը Անդրանիկ Հարությունյանի ղեկավարությամբ որոշեց անցնել Բերդաձոր և տեր կանգնել հայրենիքի այդ բեկորին: Տղաներից մի քանիսը և ինքը՝ Անդրանիկը, այդ ժամանակ գործող «Հայ Դատ» կազմակերպությունից էին։ (Հետագայում Անդրանիկը և ջոկատի անդամներից շատերը անդամագրվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը)։ Տասնյոթ հոգանոց ջոկատը Անդրանիկի ղեկավարությամբ Գորիսի կողմից հասավ Բերդաձոր։ Անդրանիկը հաստատվեց Մեծ Շենում, ուր կազմակերպեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ)։ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի մեջ մտնում էին Անդրանիկ Հարությունյանը, Առնո Մկրտչյանը, Սլավա Գրիգորյանը, Թաթուլ Սաֆարյանը և Սեյրան Դավթյանը։ Ընդհանուր հրամանատար նշանակվեց Անդրանիկը։ Սկսվեց եռուն գործունեություն Բերդաձորը զինելու և ինքնապաշտպանության ջոկատներ ստեղծելու ուղղությամբ։ Գյուղերում պահակակետեր նշանակվեցին։ Ամեն ինչ նոր էր կազմակերպվում։ Բերդաձորցիների մեջ բույն էր դրել հայրենի վայրերը լքելու հոգեբանությունը: Չկար աշխատանք: Մարդիկ աստիճանաբար թողնում Էին Բերդաձորը։ Ջոկատի անդամները Մեծ Շենում հիմնադրեցին կարի արտադրամաս և հացի փուռ։
Մի քանի ամիս անց Բերդաձորը վերածնվեց։
Մարդիկ աշխատանք գտան, վերացավ գյուղերը լքելու տրամադրությանը։ Գորիսից աստիճանաբար բավականաչափ քանակությամբ զենք տեղափոխվեց։ Ադրբեջանցիներն արդեն նախկին համարձակությունը չունեին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես Բերդաձորը օրավուր հասակ է առնում, ամրապնդվում, զորեղանում։ Բաքվից կարգադրություն ստացվեց տեղահանել բերդաձորցիներին, պարզապես շրջանը մաքրել հայերից։ Հակառակորդը լավ գիտեր, որ Բերդաձորը Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ մայրուղու կապող օղակն է։ Սկսվեցին օմօնականների հարձակումները՝ ռուս զորքերի անմիջական հովանավորությամբ։
«Բերդաձոր» անտիպ էսսեում Անդրանիկ Հարությունյանը նկարագրել է այս ծանրագույն վիճակը, որ բաժին էր ընկել բերդաձորցիներին։
Բերդաձորն ուներ 800 բնակիչ և դիմագրավում էր Լաչինի ու Շուշիի 82 հազար ադրբեջանցիներին։ Օր չէր լինում, որ նրանք հարձակումներ չգործեին, օր չէր լինում, որ ռուս զինվորները չներխուժեին Բերդաձոր։ «Մարդիկ գիշերները չեն քնում,– գրում էր Անդրանիկը,– իսկ ցերեկն սպասում են «ազատարար» զորքին։ Կարծես աշխատանքային օր է սահմանված, առավոտյան ժամը 6-ից մինչև 15-ը՝ զորք, իսկ երեկոյան 15-ից հետո՝ թուրքը»։
ԵՎ այսպես երեք տարի։ Հերոսական մաքառումով Բերդաձորը պաշտպանվեց։
Անդրանիկը ձերբակալվեց և նետվեց Շուշիի բանտը։ Մոլեռանդ ամբոխը պահանջում էր դատաստան տեսնել։ Հրաշքով փրկվեց։ Նրան 5մլն գլխագին նշանակեցին։
Նիհար, կամային, միջահասակից փոքր-ինչ բարձր, բարի աչքերով, դեմքի վճռական արտահայտությամբ 30– ամյա այդ երիտասարդը երկու երեխաների հայր էր։ Որդուն՝ Վահագնին, մատաղ էր խոստացել հայրենիքին։ ԵՎ 8-ամյա այդ արի քաջամանուկը զենքը ձեռքին մինչև վերջ մնաց դիրքերում՝ հոր կողքին՝ նրա հետ մաքառելով Շուշիի 82 հազար ադրբեջանցիներին։ Օր չէր լինում, որ նրանք հարձակումներ չգործեին, օր չէր լինում, որ ռուս զինվորները չներխուժեին Բերդաձոր։ «Մարդիկ գիշերները չեն քնում,– գրում էր Անդրանիկը,– իսկ ցերեկն սպասում են «ազատարար» զորքին։ Կարծես աշխատանքային օր է սահմանված, առավոտյան ժամը 6-ից մինչև 15-ը՝ զորք, իսկ երեկոյան 15-ից հետո՝ թուրքը»։
Եվ այսպես երեք տարի։ Հերոսական մաքառումով Բերդաձորը պաշտպանվեց։ Անդրանիկը ձերբակալվեց և նետվեց Շուշիի բանտը։ Մոլեռանդ ամբոխը պահանջում էր դատաստան տեսնել։ Հրաշքով փրկվեց։ Նրան 5 մլն գլխագին նշանակեցին։
Նիհար, կամային, միջահասակից փոքր-ինչ բարձր, բարի աչքերով, դեմքի վճռական արտահայտությամբ 30-ամյա այդ երիտասարդը երկու երեխաների հայր էր։ Որդուն՝ Վահագնին, մատաղ էր խոստացել հայրենիքին։ Եվ 8-ամյա այդ արի քաջամանուկը զենքը ձեռքին մինչև վերջ մնաց դիրքերում՝ հոր կողքին՝ նրա հետ մաքառելով հայրենի հողի համար։
Պատանեկան հասակից բանաստեղծություններ է գրել, ավելի ուշ՝ անցել արձակի։ Շնորհալի գրող էր։ Գուցե պիտի դառնար մեր լավ արձակագիրներից մեկը։ Գուցե պիտի ականավոր հրամանատար դառնար. «Բայց… Նոր էր նշանակվել Գորիսի շրջանի ազատամարտիկների ընդհանուր հրամանատար, երբ վրա հասավ աղետը՝ ընդմիշտ փակելով նրա կենսախինդ պայծառ աչքերը:
Կարլեն Դանիելյան