Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից տեղեկացրեցին, որ ռազմական գործողությունների գոտում փոփոխություններ չկան։ Միաժամանակ նոր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական զորամիավորումներն ինքնակամ թողնում են զբաղեցրած դիրքերը ռազմաճակատի առանձին հատվածներում։ Ստեփանակերտի փորձագետները գտնում են, որ դարաբաղյան ճակատում լարվածության թուլացումը պայմանավորված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև ընթացող ակտիվ երկկողմ շփումներով, որոնց ընթացքում քննարկվում է երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցը։ Օգոստոսի 27-ին ել 28-ի առավոտվանից ադրբեջանական բանակի կազմավորումները Ղուբաթլիի կողմից շարունակվել են հարձակողական գործողությունները ԼՂՀ Հադրութի շրջանի հարավարևմտյան սահմանի ուղղությամբ։ Վերջին տվյալների համաձայն, ղարաբաղցիները կարողանամ են կասեցնել թշնամու հարձակումը։ Երկուստեք վիրավորներ կան։ Հադրութի շրջանի հարավային գոտում ադրբեջանցիների կողմից ղարաբաղցիների դիրքերի մոտ տեղադրված ականի պայթյունից զոհվել է երկու հայ զինվոր։ Իրավիճակն այս գոտում մնում է անփոփոխ։
Երեկ, կեսօրից սկսած, ադրբեջանական կողմը հրանոթներից ու «Գրադ» կայանքներից ուժգին հրթիռահրետակոծություն է սկսել Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի և ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ։ ժամը 15.30-ի դրությամբ այն շարունակվում էր։ Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Կան ավերածություններ։ Հայկական կողմը պատասխան գործողություններ է ձեռնարկել։
«Հայլուր» «Նոյյան տապան»