June 22, 2021

Կասեցվել է թշնամու հարձակումը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

ԼՂՀ պաշտպանական բա­նակի շտաբից տեղեկացրեցին, որ ռազմական գործողությունների գո­տում  փոփոխություններ  չկան։ Միաժամանակ նոր տեղեկություն­ներ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական զորամիավորում­ներն ինքնակամ թողնում են զբաղեցրած դիրքերը ռազմաճակատի առանձին հատվածներում։ Ստեփանակերտի փորձագետները գտնում են, որ դարաբաղյան ճակա­տում լարվածության թուլացումը պայմանավորված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև ընթացող ակտիվ երկկողմ շփումներով, որոնց ընթացքում քննարկվում է երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարների հան­դիպման կազմակերպման հարցը։ Օգոստոսի 27-ին ել 28-ի առա­վոտվանից ադրբեջանական բանա­կի կազմավորումները Ղուբաթլիի կողմից շարունակվել են հարձակողական գործողությունները ԼՂՀ Հադրութի շրջանի հարավարևմտյան սահմանի ուղղությամբ։ Վերջին տվյալների համաձայն, ղարաբաղցիները կարողանամ են կասեցնել թշնամու հարձակումը։ Երկուստեք վիրավորներ կան։ Հադրութի շրջա­նի հարավային գոտում ադրբեջան­ցիների կողմից ղարաբաղցիների դիրքերի մոտ տեղադրված ականի պայթյունից զոհվել է երկու հայ զին­վոր։ Իրավիճակն այս գոտում մնում է անփոփոխ։

Երեկ, կեսօրից սկսած, ադր­բեջանական կողմը հրանոթներից ու «Գրադ» կայանքներից ուժգին հրթիռահրետակոծություն է սկսել Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյու­ղի և ինքնապաշտպանական դիր­քերի ուղղությամբ։ ժամը 15.30-ի դրությամբ այն շարունակվում էր։ Վիրավորվել է մեկ խաղաղ բնա­կիչ։ Կան ավերածություններ։ Հայ­կական կողմը պատասխան գործո­ղություններ է ձեռնարկել։

«Հայլուր» «Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives