«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի
Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում նշվեց, որ անհրաժեշտ է վերջերս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լիցքաթափելուն նպատակաուղղված քաղաքական քայլեր կատարել: Այդ կապակցությամբ հանձնարարականներ տրվեցին համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին: Նշվեց, որ տարածաշրջանում իրադրության կայունացումը էապես պայմանավորված է շահագրգիռ երկրների կողմից զսպվածություն ու շրջահայեցություն դրսևորելուց: Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության սրմամբ և հաստատակամորեն հանդես է գալիս խաղաղարար գործընթացին աջակցելու և կայունություն հաստատելու ջանքերի օգտին:
Արմենպրես