March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը բխում է բոլոր շահերից

Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը բխում է բոլոր շահերից

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(779), ուրբաթ

Մոսկվայում տարածվել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը, որի մեջ մասնավորապես ասվում է. «Լեռնային Ղարաբաղին առնչված ռազմաքաղաքական իրադրությունը մնում է բավականին բարդ»:

Իրանի և մյուս երկրների զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումներ են տարածվում, որ ջրամբարների և մյուս սահմանամերձ օբյեկտների պահպանության պատրվակով իրանական զինված խմբերը անցնում են Ադրբեջանի սահմանը: Այդ հաղորդումները սոսկ սրում են մթնոլորտը այն ժամանակ, երբ միջազգային հանրակցության, հարևան երկրների ու հենց իրենց՝ հակամարտության մասնակիցների շահերին համապատասխանում են շրջահայեցությունն ու խոհեմությունը, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին համապատասխան և ջանքերի կենտրոնացումը վիճելի հարցերի քաղաքական լուծման վրա:

Ռուսաստանի օժանդակությամբ մինչև սթ. սեպտեմբերի 10-ը հրադադարը վերսկսելու շուրջը կայացած համաձայնությունը հնարավորություն է ընձեռել գործնական քայլերի դիմելու արյունահեղությունը դադարեցնելու համար:

Հայաստանի նախագահի կոչով և միջնորդի պնդմամբ սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը որոշում ընդունեց իր ուժերը հետ քաշելու դեպի ավելի վաղ զբաղեցրած դիրքերը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հակամարտության մասնակիցներին վերստին հաստատակամ կոչ է անում խստիվ կիրառել կայացված համաձայնությունը, պատասխանատվություն ու հաշտվելու բարի կամք դրսևորել միջազգային հանրակցության աջակցությամբ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives