November 27, 2024

Ավարտվել է ղարաբաղյան ջոկատների ետքաշումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ

Ավարտվել է Կուբաթլիի շրջանից ղարաբաղյան ջոկատների ետքաշումը նախկին դիրքերը, որը լիովին համապատասխանում է ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 1-ի հայտարարությանը:

Հակառակ ադրբեջանական լրատվության որոշ միջոցների հաղորդումների, ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբը հավաստում է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը պահպանվում է ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով: Ադրբեջանական այդ աղբյուրների տարածած լուրերը Կուբաթլիի և Զանգելանի խաղաղ բնակիչների շրջանում իբր եղած մեծաթիվ զոհերի մասին ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև սպառնում են խոչընդոտել ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև վերսկսված երկկողմ բանակցությունները: Հավաստի տվյալներով, Կուբաթլիի շրջանի քուրդ բնակչության հիմնական մասը ռազմական գործողությունների ընթացքում չի լքել մշտական բնակության վայրերը:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives