«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի
Երեկ, օգոստոսի 31-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջև ստորագրվեց համաձայնագիր՝ մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակավոր հրադադարի վերաբերյալ: Այն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի կողմից՝ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Սամվել Բաբայանը, Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ջալիլովը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիևը: Երևանում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչությունից Արմենպրեսին հաղորդեցին, որ հրադադարի ընթացքում կանցկացվի երկու հանրապետությունների ղեկավարների հանդիպում:
Արմենպրես