March 28, 2024

Նորից անհանգիստ է ԼՂՀ-ում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Մարտունու շրջանի սահմանային բնակավայրերը եւ պաշտպանական դիրքերը, օգոստոսի 11-ի առավոտյան, հրետակոծվել են Ֆիզուլու եւ Աղդամի շրջանների տարածքներից։ Ըստ ԼՂՀ ներքին գործերի նախարարության հաղորդագրության, օգոստոսի 10–ին, Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքից, թնդանոթներից եւ հրասայլերից, հրետանակոծվել է Կարմիր Շուկա ավանը։ Արձակվել է ավելի քան 50 արկ, մասնակիորեն ավերվել է ավան մտնող կամուրջը։ Երկուշաբթի օրը, օգոստոսի 10-ի երեկոյան եւ օգոստոսի 11-ի առավոտյան ուժեղ հրետակոծության են ենթարկվել նաեւ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղը եւ գյուղամերձ տարածքում գտնվող ինքնապաշտպանության ուժերի դիրքերը։

Աղդամի շրջանի տարածքից գյուղի վրա արձակվել է 2 տասնյակից ավելի արկ։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Մարտակերտի շրջանում հայկական ջոկատները շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Մաղավուզ գյուղը։ Ադրբեջանական զինյալները դիրք են գրավել Մաղավուզ եւ Հակոբ Կամարի գյուղերի միջանկյալ տարածքում։ Վերջին երկու օրերին այդ գոտում մարտական գործողություններ չեն ընթացել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives