November 27, 2024

Բուտրոս Ղալին մտահոգված է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին ղարաբաղյան հակամարտության մասնակցող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին ազգերի հանրակցության կենտրոնակայանում հաղորդեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջո Սիլսը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար,- հայտարարեց Ջ. Սիլսը,- խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղին առնչվող հակամարտության վերսկսվելու մասին ստացվող հաղորդումների կապակցությամբ, որը կարող է վատթարացնել տարածաշրջանի առանց այդ էլ բարդ կացությունը: Նա նշում է, որ Եվրախորհրդակցության Մինսկի խումբը եռանդագին փորձում է պլաններ մշակել կրակը դադարեցնելու և մնացած խնդիրները քաղաքական եղանակով լուծելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել, դադարեցնել ռազմական գործողությունները և լիակատար աջակցություն ցույց տալ ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերին»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives