«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.
Փետրվարի 17-ին Ադրբեջանի ազգային բանակի Ղարադաղլու գյուղի հենակետը ոչնչացնելուց և գրավելուց մեկ օր հետո Ամիրանլար գյուղի կողմից ուժեղ հրետանակոծության է ենթարկվել Մարտունին, որտեղ գտնվում է ադրբեջանցիների ռազմական բազաներից մեկը: Քաղաքի վրա արձակվել է Տ-10 տիպի 14 արկ, որի հետևանքով զոհվել է 2 բնակիչ, կան վիրավորներ, ավերվել են 5 բնակելի տներ:
Փետրվարի 18-ին ուժգին ռմբակոծության է ենթարկվել նաև Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը՝ Թոդանի և Ղուշչի-Արմավիրի կողմից: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Իսկ երեկ և նախորդ գիշեր Ստեփանակերտում համեմատաբար խաղաղ է եղել: