November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Գերագույն խորհրդի նստաշրջանը կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականությանը

Գերագույն խորհրդի նստաշրջանը կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

Երեկ գումարված Գերագույն խորհրդի նախագահության նիստը քննության է առել խորհրդարանի չորրորդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ պատգամավորների առաջարկները։ Նախագահությունը հավանություն է տվել մի շարք առաջարկների եւ որոշել է դրանք ներկայացնել նստաշրջանի հաստատմանը։ Հիշեցնենք, որ չորրորդ նստաշրջանի օրակարգը խորհրդարանի կողմից որպես հիմք էր ընդունվել, որի վրա հետագայում պիտի ավելանային պատգամավորների առաջարկները։

Ըստ մեր ստացած տեղեկությունների, նախագահությունը նպատակահարմար է գտել չորրորդ նստաշրջանում լսել հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացքի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ քննության կառնվեն նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որը ժամանակին ենթադրվում էր առանձին օրակարգի նյութ դարձնել։

Գերագույն խորհրդի նախագահությունը երեկվա նիստում քննարկել է նաեւ խորհրդարանի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ի գիտություն է ընդունել «Համաձայնություն» պատգամավորական խմբի ստեղծման մասին հայտարարությունը։ Պատգամավորական այս խումբը ստեղծվել էր դեռեւս նախորդ նստաշրջանում։ Նրա նախագահն է պատգամավոր Արտաշես Թումանյանը։ Խմբի անդամ է նաեւ գրող Հրանտ Մաթեւոսյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives