November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռմբակոծություններից տուժել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցը

Ռմբակոծություններից տուժել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.

Մայրաքաղաքի անվերջ հրետանակոծումները ամբողջությամբ քայքայել են առողջապահական հիմնարկների աշխատանքը: Վերջին երկու ամսվա ընթացքում հանրապետական մանկական հիվանդանոցի վրա ընկել է 15 արկ, որի հետևանքով շենքը լուրջ վնասվածքներ է ստացել: Բազմաթիվ թանկարժեք սարքավորումներ վնասվել կամ փչացել են: Հիվանդանոցը աշխատում է հիմնականում որպես ռազմական հիվանդանոց, որտեղ բուժվում են վիրավոր մանուկները: Բանը հասել է նրան, որ վարակիչ հիվանդություններով մանուկներին բուժում են տնային պայմաններում:

Ինչպես նշում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին հասցեագրված տեղեկանքում, հանրապետական մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նելլի Կարապետյանը, «Ստեփանակերտում երկու տարեկանից փոքրահասակ մանուկները փաստորեն անոթության մեջ են կաթի եւ կաթնամթերքների բացակայության պատճառով»: Նույն տեղեկագրում նշվում է, որ վերջերս կրկնապատկվել է մանկական վարակիչ հիվանդություններով տառապող մանուկների թիվը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives