«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113)
Փետրվարի 8-ից ԱՊՀ-ի երկրներով իր շրջագայությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան Մոսկվայից Երեւան ժամանեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Նրան ուղեկցում էին Սպիտակ տան մամուլի քարտուղար Մարգարետ Թաթուայլերը եւ այլ պաշտոնատար անձինք: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Սթիվեն Մաննը:
Նույս օրը բարձրաստիճան հյուրին ընդանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Կարճատեւ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը, ԳԽ-ի նախագահ Բաբկեն Արարքցյանը, արտգործնախարար Ր. Հովհաննիսյանը եւ ուրիշներ, բազմաթիվ այլ խնդիրների հետ քննարկվեց նաեւ Արցախի հարցը։