«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 10–ի հրամանագրով Վանիկ Սիրադեղյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար, ազատվելով ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի գծով խորհրդականի պաշտոնից։
Վալերի Պողոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ, ազատվելով ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից:
Հուսիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ հարկային պետական տեսչության պետ, ազատվելով…
Ի դեպ, հենց երեկ մեր թղթակցի հարցին, թե որքանով են հավաստի իր ՆԳ նախարար նշանակվելու մասին լուրերը, Վանիկ Սիրադեղյանը պատասխանել է. «Նման բան չկա»: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ նախագահը սկսել է «անտեսել» ՀՀՇ վարչության նախկին նախագահին: