November 27, 2024

Նորի՞ց…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Կար ժամանակ, որ մայ­րաքաղաքի իշխանություննե­րը, ընդօրինակելով քաղաքաշինության միջազգային փոր­ձը, քաղաքի բանուկ խաչմե­րուկներում կառուցում էին ստորգետնյա անցումներ, որոնք աստիճանաբար դառնում էին առեւտրի ու հասարակա­կան սննդի մարդաշատ կենտ­րոններ։ Բայց դա անցյալում։ Մայրաքաղաքի նախկին իշ­խանությունների ակտիվ ջանքերով նկուղների վրա կոոպե­րատորների գրոհը ավարտվեց հաջողությամբ։ Թվում էր՝ ամեն ինչ պեղված է։ Բայց մետ­րոյի «Երիտասարդական» կանգառին կից խաչմերուկի գետնուղու հետ կատարվածը հուշում է, որ առաջիկայում նոր գրոհ է սպասվում ստոր­գետնյա անցումների վրա։ Նշ­ված անցումի աջ ու ձախ թեւերում մարդկանց ճանապարհին հայտնված երկաթյա ճա­ղերը փակել են լույս աշխարհ տանող ուղիները, եւ բանից անտեղյակ բնակչությունը մի պահ շվար կանգնում է ճաղե­րի առջեւ եւ զարմացած ու բարկացած նորից հետ դառնում՝ այլեւս ստորգետնյա ան­ցում չմտնելու հաստատ որո­շումով։ Մնում է հարցնել մայ­րաքաղաքի նոր իշխանութ­յուններին, այս երեւույթը «անցյալի մնացո՞ւկ» է, թե՞ նոր նախաձեռնություն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives