«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
«ՀՀ ՆԳ նախարարությունում կատարվող կառուցվածքային փոփոխությունները քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ են։ Ստեղծված ռեգիոնալ վարչությունները կսրեն ոչ միայն ՆԳՆ եւ դատախազության միջեւ, այլեւ հենց նախարարության ներսում առկա հակասությունները։ ՀՀ դատախազը պետք է միջնորդի նման որոշումը չեղյալ հայտարարելու համար»,– հայտարարել է ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը։
Նրա կարծիքով, ՀՀ նախագահի թողտվությամթ ՆԳ նախարարության ղեկավարները խախտում են սահմանադրական նորմերը, «Գերագույն խորհրդի մասին» օրենքը՝ արզելելով ԳԽ պատգամավորներին մուտք գործել ՆԳՆ եւ վերահսկել որեւէ գործընթաց։
Չբացառելով որոշ պատգամավորների՝ իրավապահ մարմինների գործերին միջամտելու, ճնշում գործադրելու փորձերի հնարավորությունը, Կ. Բալայանը նկատել է, թե «անօրինությունները կանխելու անօրինական միջոցները» եւս անընդունելի, են։
«Հայլուր»