November 2, 2024

ՆԳՆ-ն խախտում է օրենքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

«ՀՀ ՆԳ նախարարությու­նում կատարվող կառուցվածքային փոփոխությունները քրեական դա­տավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ են։ Ստեղծված ռեգիոնալ վարչությունները կսրեն ոչ միայն ՆԳՆ եւ դատախազության միջեւ, այլեւ հենց նախարարութ­յան ներսում առկա հակասություն­ները։ ՀՀ դատախազը պետք է միջնորդի նման որոշումը չեղյալ հայտարարելու համար»,– հայտա­րարել է ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը։

Նրա կարծիքով, ՀՀ նախագահի թողտվությամթ ՆԳ նախա­րարության ղեկավարները խախ­տում են սահմանադրական նորմե­րը, «Գերագույն խորհրդի մասին» օրենքը՝ արզելելով ԳԽ պատգա­մավորներին մուտք գործել ՆԳՆ եւ վերահսկել որեւէ գործընթաց։

Չբացառելով որոշ պատգա­մավորների՝ իրավապահ մարմին­ների գործերին միջամտելու, ճնշում գործադրելու փորձերի հնա­րավորությունը, Կ. Բալայանը նկատել է, թե «անօրինությունները կանխելու անօրինական միջոցնե­րը» եւս անընդունելի, են։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives