«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Ազատագրված է երեք գյուղ
Մինչ Մարտակերտի հիմնական ռազմաճակատում հարաբերական հանգիստ է, հայդուկային ջոկատները անակնկալ հարձակման անցնելով խոշոր հաջողության են հասել Մարտակերտի հյուսիսում։ Ձեռնարկած փայլուն ռազմական գործողության արդյունքում ազատագրվել են Դաստակերտ, Տոնաշեն եւ Գետիգոմեր գյուղերը։ Թշնամին տվել է մարդուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայ հայդուկները մարտերից դուրս են եկել անկորուստ։ Ինչպես հաղորդում է Ղարաբաղի նորությունների գործակալությունը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը շարունակում են վերահսկել ազատագրված գյուղերը եւ գտնվում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի մոտ գտնվող բարձունքներում։ Անբարենպաստ եղանակի պատճառով ռազմական գործողություններ չեն եղել։ Մարտի լույս 10-ի գիշերը հրանոթային ռմբակոծման են ենթարկվել ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղը եւ Մարտունու ու Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։