April 20, 2024

Հայդուկների անակնկալ հարձակումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Ազատագրված է երեք գյուղ

Մինչ Մարտակերտի հիմնական ռազմաճակատում հարաբե­րական հանգիստ է, հայդուկային ջոկատները անակնկալ հարձակ­ման անցնելով խոշոր հաջողութ­յան են հասել Մարտակերտի հյու­սիսում։ Ձեռնարկած փայլուն ռազմական գործողության արդյունքում ազատագրվել են Դաս­տակերտ, Տոնաշեն եւ Գետիգոմեր գյուղերը։ Թշնամին տվել է մարդուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայ հայդուկները մարտերից դուրս են եկել անկո­րուստ։ Ինչպես հաղորդում է Ղա­րաբաղի նորությունների գործակալությունը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը շարունակում են վերահսկել ազատագրված գյուղե­րը եւ գտնվում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի մոտ գտնվող բարձունքներում։ Ան­բարենպաստ եղանակի պատճառով ռազմական գործողություններ չեն եղել։ Մարտի լույս 10-ի գիշերը հրանոթային ռմբակոծման են ենթարկվել ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղը եւ Մարտունու ու Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives