«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Չնայած Վրաստանի եւ Ռուսաստանի վերջին ժամանակներս սրված հարաբերություններին, Էդ. Շեւարդնաձեն շարունակում է երկու երկրների երկխոսության կողմնակիցը մնալ։ Դրա մասին է վկայում վրացական պետության ղեկավարի հարցազրույցը, որը մարտի 1-ին եթեր է տրվել ազգային ռադիոյով։ Շեւարդնաձեի խոսքերով, ռուս-վրացական բանակցությունների 4-րդ փուլը պիտի դառնա ավարտական, իսկ մինչ այդ վրաց խորհրդարանականներին հարկ կլինի ծանոթանալ պատրաստված բոլոր փաստաթղթերի հետ եւ, անհրաժեշտության դեպքում, դրանցում դիտողություններ ու առաջարկություններ մտցնել։