November 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • «ԼՂ Հանրապետությունը ոչ ոքի չի լիազորել տնօրինել իր ճակատագիրը»

«ԼՂ Հանրապետությունը ոչ ոքի չի լիազորել տնօրինել իր ճակատագիրը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը դիմել է Հայաստանի Հանրապետության ԳԽ նախագահությանը մի նամակով, որի մեջ դատապարտում է ՀՀ ԳԽ մի խումբ պատգամավորների դիմումը, ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, քաղաքական գործիչներին եւ մտավորականությանը՝ ուղղակի, առանց որեւէ միջնորդի եւ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու կոչով։ «Մենք համարում ենք, որ այս նամակը զուտ անձնական կարծիք չէ, այլ որոշ քաղաքական շրջանակների տրամադրության արդյունք»,– ասվում է նամակի մեջ։ ԼՂՀ իշխանությունները հուսով են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուղեգիծը չի փոխվել եւ ՀՀ Գերագույն խորհրդի առաջիկա նիստում տրվելու է 55-ի դիմումի սկզբունքային գնահատականը։ Չճանաչելով ԼՂ Հանրապետությունը որպես հակամարտության սուբյեկտ, Հայաստանի խորհրդարանականները ջուր են լցնում Ադրբեջանի պետական քաղաքականության ջրաղացին, իսկ Հայաստանը փաստորեն համարվում է ագրեսոր։

«Այս կապակցությամբ, մենք ամբողջ աշխարհի առջեւ մեկ անգամ եւս հայտարարում ենք՝ ԼՂ Հանրապետությունը ոչ ոքի չի լիազորել տնօրինելու իր ճակատագիրը եւ չի ընդունի իրեն պարտադրված որոշումները»,- ընդգծվում է ԼՂՀ ԳԽ նախագահության նամակում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives