«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)
Նոյեմբերի 15-ի ժամը 16:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշենի ենթաշրջանում, Վրաստանի սահմանի մոտ Բագրատաշեն-Սադախլո կամրջի հատվածում, Վրաստանի կողմից 4 անհայտ անձինք զինված հարձակում են գործել հայազգի անձնանց վրա, որի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել երկու և պատանդ է վերցվել յոթ հայ մարդ: Պատանդների ճակատագրի մասին տեղեկություններ չկան: