November 27, 2024

Ազատագրվել է Չլդրան գյուղը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)

Նոյեմբերի 15-ին թշնամուց ազատագրվել է Մարտակերտի շրջանի ռազմական կարևորագույն հանգուցային կետ հանդիսացող Չլդրան գյուղը: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը, նոյեմբերի 15-ի երեկոյան հարձակման անցնելով, ստիպել են ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումներին հետ նահանջել դեպի Մարտակերտի շրջանի խորքը: Հայկական ուժերը թշնամուց առգրավել են մեկ տանկ և երկուսը` ոչնչացրել: Հայկական ուժերն արդեն ամրացել և հարմար դիրքեր են գրավել շրջակա բարձունքներում: Չլդրանի ազատագրումով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը զգալի հարված են հասցրել ադրբեջանցի ագրեսորին և ընդհուպ մոտեցել Քելբաջար-Միրբաշիր ավտոմայրուղուն:

Մարտունուց ստացված տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 16-ի առավոտյան ադրբեջանական բանակը «Գրադ» կայանքներից ուժեղ հրթիռակոծության է ենթարկել Ճարտար գյուղի պաշտպանական դիրքերը: Հայկական կողմից կան վիրավորներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives