«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)
Երեկ Ախուրյանում ՀՀ վարչապետ Խ. Հարությունյանը հանդիպեց Ղարսի նահանգապետ Արսլաանին: Քննարկման նյութը հացահատկի փոխադրման հետ կապված հարցն էր: Կողմերն ուսումնասիրեցին այստեղ նորակառույց կառամատույցը, որ հեռանկարում կարող է հանգրվան ծառայել Թուրքիայից եկող գնացքների նեղ գծի անիվները լայնով փոխարինելու համար: Այսպիսով, կվերանա գնացքները հենց տեղում բեռնաթափելու անհրաժեշտությունը, և դրանք կհասնեն Հայաստանի անհրաժեշտ վայրերը: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությանը, մոտ օրերս հայ և թուրք երկաթուղայինները կքննարկեն տեխնիկական խնդիրների կարգավորման ուղիները:
Վարչապետն ու նահանգապետը քննարկեցին նաև առևտրատնտեսական համաձայնագրի մանրամասները: Կառավարության մամլո ծառայությունից Ա.Մ.-ին հայտնեցին, որ տեղի է ունեցել նաև առանձնազրույց տարածաշրջանում ստեղծված քաղաքական կացության և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Թուրքիայի կատարելիք հնարավոր քայլերի շուրջ: Նահանգապետը խոստացել է զրույցի մանրամասներին տեղյակ պահել Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելին: