November 27, 2024

ԼՂՀ ԳԽ հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)

Նոյեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի մամլո քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Եվս մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհ գնացին Ստեփանակերտի հերթական հրետակոծմանն ու հրթիռակոծմանը, որը տեղի է ունենում տարածաշրջան ՄԱԿ-ի պատվիրակության ժամանման հենց նախօրեին:

Ժամանակագրական հստակ օրինաչափություն է գծագրվում Հանրապետության մայրաքաղաքի սաստիկ գնդակոծության ու ռմբակոծության և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների այցելությունների միջև, որոնք փորձում են ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների վրա և Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջև ռազմական հակամարտությունը տեղափոխել խաղաղ բանակցությունների հուն: Ցավոք Ադրբեջանի կողմից հյուրերին դիմավորելու այդ եղանակը գրեթե միշտ արդարացնում է իրեն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու դիվանագետների մտադրություններն այսպես էլ մնում են սոսկ մտադրություններ և միայն նոր զոհեր և տառապանքներ են բերում: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հերթական նիստում լուրջ մտահոգություն է հայտնվել համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների անտարբերության առնչությամբ և հույս՝ որ Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները լրջորեն կդատապարտվեն»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives