«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)
ՀՀ Գերագույն խորհրդում հանրապետության նախագահի դեկտեմբերի 16-ի հաղորդման կապակցությամբ ծավալված մտքերի փոխանակությունից հետո ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը հանդես եկավ որոշման նախագծով, որը եւ ներկայացնում ենք ընթերցողին:
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը
Քննարկելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հանրապետության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի և ՀՀ օրենքների ու ԳԽ որոշումների կատարման ընթացքի մասին» ամենամյա հաղորդումը՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
- Անբավարար գնահատել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունների գործունեությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, ՀՀ օրենքների եւ ԳԽ որոշումների կատարման բնագավառում։
- Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում ստեղծված խոր ճգնաժամի հիմնական պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետության նախագահին։
- Մինչ Սահմանադիր ժողովի գումարումը, առաջնահերթ համարելով պետական իշխանության համակարգում իրավասությունների վերաբաշխման խնդիրը, քննարկել եւ ընդունել ՀՀ օրենք «ՀՀ Նախագահի մասին» եւ «ՀՀ Գերագույն խորհրդի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»։
ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ