«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)
Դեկտեմբերի 23-ի երեկոյան կտրուկ սրվել է իրադրությունը ԼՂՀ սահմանամերձ գոտում։ Աղդամի շրջանի տարածքից հրետանուց եւ «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են Ասկերան ավանը, շրջանի Խանաբադ եւ Խրամորթ գյուղերը։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել, կան ավերածություններ։
Միեւնույն ժամանակ, Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակոծվել է Հադրութի շրջանի էդիլլու գյուղը։ Այստեղ մեկ բնակիչ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հետախուզության տվյալներով, նկատվում են թշնամու բանակի նոր ստորաբաժանումների կուտակումներ Մարտունու շրջանի հյուսիս –արեւելյան սահմանահատվածի մոտակայքում։ Սակայն ադրբեջանական կողմը առայժմ ձեռնպահ է մնում ակտիվ պատերազմական գործողություններից։