Արցախ, 14 հունվարի, 1993թ., հինգշաբթի, 5 (16285)
Ինքնապաշտպանության ուժերի Մարտունու շրջանային շտաբի հաղորդման համաձայն, հունվարի 10-ին ադրբեջանական ռազմական հենակետերից հրետակոծության են ենթարկել Գևորգավանի տեղամասի պաշտպանական դիրքերը: Դրա հետևանքով մեկ ազատամարտիկ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Հայկական ջոկատները բացել են պատասխան կրակ:
Գևորգավանից ոչ հեռու գտնվող Ղըզըլղայան բարձունքում, ինչպես հայտնել են ներքին գործերի շրջանային բաժնից, նկատվում են թշնամու կենդանի ուժի կուտակումներ: Շրջանում իրադրությունը լիովին վերահսկում են ինքնապաշտպանության ուժերը:
Հունվարի 12-ին ադրբեջանական կրակակետերից «Գրադ» կայանքներից ու ռազմական տեխնիկայի այլ միջոցներից հրթիռակոծվել են Հադրութ ավանը, Էդիլլու գյուղը, Ճարտարի ու Կարմիր շուկայի պաշտպանական դիրքերը: Կան վիրավորներ և ավերածություններ:
Ռազմաճակատի մյուս գծերում վերջին օրերս պահպանվել է հարաբերական անդորր: