«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)
Սեպտեմբերի 2-ին, գրեթե ողջ օրվա ընթացքում թեժ մարտեր են ծավալվել Կատարի բարձունքների շրջակայքում: Հակառակորդի նպատակը՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող այդ կարևոր ռազմական կետը գրավելն էր: Կատարի բարձունքներից հեշտությամբ հնարավոր է հսկողության տակ առնել ինչպես Գորիս-Կապան ճանապարհի ողջ երկայնքը, այնպես էլ՝ վտանգ սպառնալ Գորիսի շրջանի արևելյան գոտու բնակավարերին: Գորիսի ՆԳ բաժնի հերթապահությունից հայտնել են, որ երեկոյան, ադրբեջանական հարյուրավոր, մինչև ատամները զինված հրոսակները, զրահատեխնիկայի և տանկերի օժանդակությամբ, փորձել են շրջապատել Շուռնուխը: Հայկական ինքնապաշտպանական ուժերի վճռական գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: