November 27, 2024

20,8 հազար մարդ գործազուրկի կարգավիճակ է ստացել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Ինչպես Հայաստանի վիճպետվարչությունից հայտնել են «Նոյյան տապան» գործակալությանը, 1992թ. օգոստոսի դրությամբ զբաղվածության կենտրոնին աշխատանքի տեղավորման հարցով դիմել և հաշվառման է վերցվել 29,6 հազար մարդ, որից 93 տոկոսը՝ չզբաղված բնակչությունից: Գործազուրկի կարգավիճակ է ստացել չզբաղվածների 76 տոկոսը (20,8 հազար մարդ), որոնց թիվը հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 43 տոկոսով: Գործազրկության նպաստ է ստացել գործազուրկների 66 տոկոսի (13,7 հազար մարդ): Աշխատանքային 3697 տեղի առկայության պայմաններում զբաղվածության ծառայությունների կողմից աշխատանքի են տեղավորվել հաշվառման վերցված քաղաքացիների 5,8 տոկոսը, այդ թվում 406 գործազուրկ, իսկ փետրվար-հուլիս ամիսներին 36 քաղաքացի ուղարկվել են մասնագիտական ուսուցման:

Աշխատանքի շուկայում բավական մեծ թիվ են կազմում կանայք: Այսպես, փետրվար-հուլիսի ամիսներին գործազուրկների 69 տոկոսը կանայք էին: Աշխատանքի տեղավորման հարցում լրացուցիչ երաշխիքներից օգտվող 1175 գործազուրկներից 920-ը (78,3 տոկոսը) կանայք են, այդ թվում՝ անչափահաս երեխաների դաստիարակող միայնակ ծնողները՝ 94 տոկոս, հաշմանդամները՝ 31 տոկոս:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives