«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Օգոստոսի 27-ի ՀՀ ԳԽ նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ԳԽ նախագահության նիստում քննարկվեցին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգին և պաշտոնային համապատասխանությանը վերաբերվող հարցեր: Նախագահության նիստում խոսք գնաց նաև խորհրդարանին կից անկախ փորձաքննության կենտրոն ստեղծելու մասին: Այնուհետև որոշումներ ընդունվեցին ՀՀ ԳԽ պատգամավորների ընտրությունների Էրեբունու թիվ 24 ընտրական տարածքային ընտրական հանձնաժողովը լուծարելու և ուսանողական թիվ 70 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ ՀՀ ԳԽ նախագահությունը ձեռնամուխ կլինի խորհրդարանի 5-րդ նստաշրջանի ընդհանուր օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև կառավարության նախագահության հետ համատեղ կքննարկի օրինաստեղծ աշխատանքում իշխանության տարբեր օղակների գործունեության համադրման և արդյունավետության բարձրացման մեխանիզմները: