«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլ. Մանոյանը, օգոստոսի 13-ին Ինգուրի գետի երկաթուղային կամրջի պայթեցումից հետո, Վրաստանով Հայաստան եկող երկաթուղու աշխատանքը առայսօր չի վերականգնվել, և Հայաստանը շարունակվում է զրկված մնալ բոլոր երկաթուղային ճանապարհներից: «Չնայած պայթեցված կամուրջները վերականգնված են, բայց Հայաստան եկող երկաթուղու շահագործմանը խանգարեցին Աբխազիայի վերջին քաղաքական իրադարձությունները: Հայաստանի կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում առաջին անհրաժեշտության պարենային մթերքներ և այլ կենսական անհրաժեշտության բեռներ Հայաստան բերելու ուղղությամբ»,— ասել է նա: