«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Չնայած Ադրբեջանի նախարարի հայտարարությանը այն մասին, որ ռազմաօդային ուժերին ցուցում է տրված չռմբակոծել քաղաքացիական թիրախները, օգոստոսի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ ռմբակոծել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և Կարկառ գետի հովտում գտնվող մի քանի բնակելի գյուղեր: Բնակավայրերի վրա արձակված պայթուցիկ գնդակներից և կասետային ռումբերից 8 խաղաղ բնակիչ, մեծ մասամբ կանայք ու երեխաներ, զոհվել են: Կան երկու տասնյակից ավելի վիրավորներ: Մանրամասնությունների մասին չի հայտնվում: