«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
Երեկ Մարիո Ռաֆայելին Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի պնդմամբ ընդունել է հայ կանանց պատվիրակություն:
Կանանց խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը Ռաֆայելիին է հանձնել հայ կանանց դիմումը, որում իտալացի դիվանագիտական ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի բնաջնջման իրական սպառնալիքների վրա, զարմանք է հայտնում, որ նման օրհասական պայմաններում անգամ հակամարտության խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած քաղաքական գործիչների խուսափում են իրերը կոչել իրենց անուններով:
Ռաֆայելին իր հերթին հույս է հայտնել, որ 60-օրյա զինադադարի մասին հակամարտող երեք կողմերի համաձայնության ձեռքբերումը և նաև Մինսկի խորհրդաժողովը հնարավորության կտան վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: