«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
Օգոստոսի 25-ի օրվա ընթացքում ադրբեջանական ՍՈւ-25 գրոհայինները 500 կիլոգրամանոց հզոր ավիառումբեր են նետել ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն, Մուշկապատ, Կաղարծի և Ննգի գյուղերի վրա: Նախնական տվյալները, Մաճկալաշեն գյուղում զոհվել են 8, վիրավորվել 10 բնակիչներ, Մուշկապատ գյուղում զոհվել է մեկ և վիրավորվել մեկ բնակիչ: Նշված բոլոր գյուղերում զգալի ավերածություններ կան:
Ավելացնենք, ԼՂՀ շրջանների վրա Ադրբեջանի օդային հարձակումները տեղի էին ունենում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման Մինսկի համաժողովի նախագահ Մ. Ռաֆայելիի Բաքու և Երևան կատարած այցելության ժամանակ: Դրանով իսկ Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես հաստատում է ԼՂՀ-ի հիմնահարցը բացառապես ռազմական մեթոդներով լուծելու իր դիրքորոշումը:
Օգոստոսի 25-ի ամբողջ օրվա ընթացքում և 26-ի լույս գիշերը հայկական Դրմբոն գյուղի ուղղությամբ շարունակվում էին ադրբեջանական կազմավորումների կատաղի գրոհները: Օգոստոսի 26-ի առավոտվա դրությամբ ադրբեջանցիները նահանջել են դեպի Ալիշան գյուղը, որտեղից անդադար հրթիռակոծվում և հրետակոծվում են Դրմբոն և հայկական մյուս գյուղերը: Հակառակ ադրբեջանական աղբյուրների պնդումներին, Հարությունագոմեր, Դրմբոն, Մեհմանա, Գյուլաթաղ գյուղերը և Մարտակերտի ավտոմայրուղին վերահսկվում են ինքնապաշտպանության հայկական ջոկատների կողմից: